Կարևոր իրադարձություններ

Գիտնականները հայտնաբերել են Ավիցենայի տեքստը գերնոր բռնկումների դիտարկման մասին

23 Ապրիլ, 2016 12:08
Գիտնականները հայտնաբերել են Ավիցենայի տեքստը գերնոր բռնկումների դիտարկման մասին

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են միջնադարի պարսիկ գիտնական Ավիցենայի աստղագետների կողմից ավել վաղ չքննարկված գիտական աշխատանքների մասը, որտեղ տեղեկացվում է գերնոր (ժամանակակից տերմինով) դիտարկումների մասին: Այդ մասին հրապարակված է arXiv.org կայքում:

SN 1006 աստղի դիտարկման մասին կարճ հաշվետվությունը գտնվում է «Գիրք փրկության» աշխատությունում, որը Ավիցենան գրել է արաբերեն և նվիրված է տրամաբանությանը, մետաֆիզիկային և բնական գիտություններին: Փորձագետների կարծիքով՝ այդ տեքստը միանշանակ նկարագում է 1006 թվականի մայիսի 1-ին Գայլ համաստեղությունում տեղի ունեցած գերնոր պայթյունը: Այդ իրադարձությունը նկարագրված է նաև արաբ և չինացի աստղագետների կողմից, ինչի մասին այսօր հայտնի է ժամանակակից գիտնականներին:

Ավիցենան համարվում է միջնադարյան իսլամական աշխարհի ամենաազդեցիկ փիլիսոփա-գիտնականներից մեկը: Նա ծնվել է 980 թվականի օգոստոսի 16-ին, մահացել է 1037 թվականի հունիսի 18-ին: Իրենից հետո գիտնականը թողել է 450 աշխատանք՝ գիտության 29 ոլորտներում, որոնցից գլխավորները նվիրված են բժշկությանը, կենսաբանությանը, էթիկային և կրոնին:

 

Լրահոս

Դիտել ավելին