Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում ռումբ պայթեցրած մահապարտը մինչ այդ հսկել է ԴԱԻՇ-ի գերիներին

23 Ապրիլ, 2016 11:56
Բրյուսելում ռումբ պայթեցրած մահապարտը մինչ այդ հսկել է ԴԱԻՇ-ի գերիներին

Նաջիմ Լաաշրաուին՝ մարտի վերջին Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպած մահապարտներից մեկը, մինչ այդ Սիրիայում հսկել է ԴԱԻՇ-ի գերիներին: Այս մասին հայտնում է Parisien թերթը:

Նրան ճանաչել է ֆրանսիացի 4 լրագրողներից մեկը, որոնք սիրիայում գերի են եղել 2013-2014թթ., հայտնել է նրանց փաստաբան Մարի-Լաուրա Ինգուֆը:

Գերիները Լաաշրաուիին ճանաչել են «Աբու Իդրիսս» անունով:

Թերթի տեղեկությամբ՝ Լաաշրաուին ֆրանսիացիներին հսկել է Մեհդի Նեմմուշի հետ, որը 2014թ. գարնանը հրաձգություն է իրականացրել Բրյուսելի հրեական թանգարանում, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել:

Ազատված 4 ֆրանսիացի լրագրողներից Նիկոլյա Էնենը, որը ճանաչել է Նեմմուշին, նշել է, որ Նեմմուշն առանձնացել է չափազանց դաժանությամբ և կտտանքների է ենթարկել ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին և Սթիվեն Սոթլոֆին, որոնց հետո ԴԱԻՇ-ի գրոհայինները գլխատել են: Հիմա Նեմմուշը բելգիական բանտում է:

Լրագրողների խոսքով՝ Նեմմուշը և Լաաշրաուին անհետացել են 2014թ. հունվարին: Լրագրողներն ազատվել են այս տարվա ապրիլին:

 

Լրահոս

Դիտել ավելին