Կարևոր իրադարձություններ

Ջորջիայում հրաձգության ընթացքում հինգ մարդ է զոհվել

23 Ապրիլ, 2016 11:52
Ջորջիայում հրաձգության ընթացքում հինգ մարդ է զոհվել

 

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ափլինգ քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել: Ոստկանությունը պարզել է ենթադրյալ հանցագործի անձը ՝ նա 50 ամյա աֆրոամերիկացի Ուեյն Էնթոնի Հոուսն է, հայտնում է WRDW–ը:

Իրավապահ մարմինների տվյալներով, ապրիլի 22-ին, երկու միջադեպ է եղել իրարից մեկ մղոն հեռավորության վրա: Հրաձգության չորս զոհերը տեղում են մահացել, հինգերորդն էլ մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Հայտնի է դարձել, որ զոհերից երկուսը կին են:

Կասկածյալի նկատմամբ խուզարկում է հայտարարված: Կոլումբիա օկրուգի շերիֆի ներկայացուցիչը հայտնել է, որ Հոուսը հրաձգություն էր սկսել այն բանից հետո, երբ իմացել էր, որ կինը դիմել է ապահարզանի համար, հայտնում է Lenta–ն:

 

Լրահոս

Դիտել ավելին