Կարևոր իրադարձություններ

Պանամական օֆշորային իրավաբանական ընկերությունը խուզարկելիս գտել են ոչնչացված փաստաթղթերով պարկեր

23 Ապրիլ, 2016 11:23
Պանամական օֆշորային իրավաբանական ընկերությունը խուզարկելիս գտել են ոչնչացված փաստաթղթերով պարկեր

Պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության գրասենյակում ապրիլի 22-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոչնչացված փաստաթղթերով 10 պարկ: Այս մասին հայտնում է La Estrella de Oro-ն:

«Մենք գրասենյակում գտել և առգրավել ենք մեծ թվով հանցանշաններ»,- ասել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման քննիչ Խավյե Կարաբալոն: Նրա խոսքով՝ փաստաթղթերը մանրացված են եղել:

Mossack Fonseca-ի ներկայացուցիչները իրենց հերթին հայտնել են, որ փաստաթղթերը ոչնչացվել են վերամշակման համար: Նրանք ընդգծել են, որ բոլոր տվյալները պահպանվում են էլեկտրոնային տեսքով, և քննիչները նախորդ խուզարկությունների ժամանակ արդեն ստացել են դրանց պատճենները:

 

Լրահոս

Դիտել ավելին