Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ն ու Էկվադորի կառավարությունը դիմել են միջազգային հանրությանը` խնդրելով 72.7 մլն դոլար

23 Ապրիլ, 2016 11:14
ՄԱԿ-ն ու Էկվադորի կառավարությունը դիմել են միջազգային հանրությանը` խնդրելով 72.7 մլն դոլար

ՄԱԿ-ն ու Էկվադորի կառավարությունը դիմել են միջազգային հանրությանը` խնդրելով 72.7 մլն դոլար` կործանարար երկրաշարժից տուժածներին օգնելու համար, ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Միջոցները կհատկացվեն երկրի 350.000 բնակիչներին, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Մարդիկ սննդի և ջրի, ինչպես նաև բուժօգնության խիստ կարիք ունեն։ Երեխաներին անհրաժեշտ են վայրեր, որտեղ նրանք կկարողանան շարունակել ուսումը։ Ընտանիքներին աջակցություն է հարկավոր, որպեսզի կարողանան վերականգնել իրենց սովորական կյանքը։ Հումանիտար համայնքը պատրաստ է աջակցել կառավարությանը և ապահովել հիմնական կարիքները»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ’Բրայանը։

 

Նա նշել է, որ երկրի կենտրոնական և շրջանային իշխանությունների գործողությունները բազմաթիվ կյանքեր են փրկել։

 

Ի դեպ, Համաշխարհային բանկն Էկվադորին 150 մլն դոլարի վարկ է տրամադրել` կործանարար երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

 

Հիշեցնենք, որ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է ապրիլի 16-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին