Կարևոր իրադարձություններ

Կանադացիները ոստիկանություն են կանչել՝ թութակի հետ հարևանի վեճի պատճառով

23 Ապրիլ, 2016 11:06
Կանադացիները ոստիկանություն են կանչել՝ թութակի հետ հարևանի վեճի պատճառով

Կանադայի Բրայթոն քաղաքի բնակիչները ոստիկանություն են կանչել թութակի հետ իր հարևանի բարձր վեճի պատճառով՝ կարծելով, թե նա վիճում է կնոջ հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանությունում հայտնել են, որ կանչ են ստացել միանգամից մի քանի մարդուց, որոնք պնդել են, որ իրենց հարևանը բարձրաձայն վիճում է իր կնոջ հետ ու սպառնում սպանել նրան:

Կանչով ժամանելով՝ ոստիկանները տեսել են, որ իրականում կասկածյալը կոպտորեն հայհոյել է իր թութակին, որը ոչ պակաս կոպիտ պատասխանել է նրան:

Ոստիկանությունը նշում է, որ տիրոջ հետ վեճի ընթացքում թութակը չի տուժել: Ոստիկանները տղամարդու նկատմամբ ոչ մի միջոց չեն կիրառել:

 

Լրահոս

Դիտել ավելին