Կարևոր իրադարձություններ

Ադամ Շիֆը հիասթափված է, որ Օբաման չի արտասանել «ցեղասապություն» բառը

23 Ապրիլ, 2016 10:59
Ադամ Շիֆը հիասթափված է, որ Օբաման չի արտասանել «ցեղասապություն» բառը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով հանդիսանում է Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևի հովանավորը, հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում չի արտասանել «ցեղասպանություն» բառը:

«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման լքելու է իր պաշտոնն առանց Հայոց ցեղասպանության ճանաչման իր խոստումը կատարելու: Այս լռության ընտրությունը շատ ավելի հիվանդագին անընդունելի է մի նախագահի պարագայում, ով այդքան լավ գիտի պատմությունն ու որպես Սենատոր և նախագահի թեկնածու այդքան ազդեցիկ խոսել է ցեղասպանության մասին, ով մշտապես պաշտպանել է մարդու իրավունքները: Թուրքիայի բարեհաճությանը արժանանալու համար ցուցաբերած լռությունը բարոյապես աններելի է », - ասել է Շիֆը:

 

Լրահոս

Դիտել ավելին