Կարևոր իրադարձություններ

5 փաստ Հիլարի Քլինթոնի մասին, որոնք շատերը չգիտեն

23 Ապրիլ, 2016 10:54
5 փաստ Հիլարի Քլինթոնի մասին, որոնք շատերը չգիտեն

BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացնում է 5 փաստ ԱՄՆ նախկին առաջին տիկին, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին, որոնք շատերը չգիտեն:

Նրա ծածկագրային անունը եղել է «Մշտականաչ»

Клинтон и Клинтон

Սպիտակ տանը որպես առաջին տիկին ապրած տարիներին Հիլարի Քլինթոնի համար գաղտնի ծառայություններն օգտագործել են «Մշտականաչ» (Evergreen) ծածկագրային անունը, իսկ նրա ամուսնու ծածկագրային անունը եղել է «Արծիվ» (Eagle):

Նա «Գրեմմիի» դափնեկիր է

Клинтон с

Հիլարի Քլինթոնը 1997թ. «Գրեմմի» է ստացել «Լավագույն խոսք կամ Ոչ երաժշտական ալբոմ» անվանակարգում: Մրցանակին նա արժանացել է երեխաների կրթությանը և դաստիարակությանը նվիրված՝ «Անհրաժեշտ է ամբողջ գյուղ» իր գրքի աուդիոտարբերակի համար:

Առաջին տիկինը՝ նախընտրական արշավում

Клинтон и Клинтон

2000թ. Հիլարի Քլինթոնը նախընտրական պայքարի մեջ է մտել Նյու Յորք նահանգից սենատորի տեղի համար՝ դառնալով պատմության մեջ ԱՄՆ նախագահի առաջին կինը, որը հաղթել է ընտրություններում:

Ռոդե՞մ, Քլինթո՞ն, թե՞ Ռոդեմ Քլինթոն

Хиллари Клинтон

Երբ 1975թ. Հիլարի Ռոդեմն ամուսնացել է ԱՄՆ ապագա նախագահ Ուիլյամ Քլինթոնի հետ, չի վերցրել նրա ազգանունը: Սակայն մի քանի շաբաթ առաջ այն բանից, երբ Բիլը երդմնակալել է նախագահի պաշտոնում, կինը փոխել է ազգանունը և դարձել Հիլարի Ռոդեմ Քլինթոն:

Նա ղեկին չի նստել 1996 թվականից ի վեր

Клинтон

2014թ. Նոր Օռլեանում Ավտոմեքենաներ վաճառողների ազգային ասոցիացիայի անդամների առջև ելույթ ունենալիս Քլինթոնն ասել է, որ 1996 թվականից մեքենա չի վարել, և որ ինքնուրույն ավտոմեքենա վարելու անհնարինությունը իր կյանքը մթագնող գործոններից մեկն է՝ որպես հանրային քաղաքական գործչի:

 

Լրահոս

Դիտել ավելին