Կարևոր իրադարձություններ

Փրկարարները բնակչի դին հայտնաբերել են բազմոցին

23 Ապրիլ, 2016 10:46
Փրկարարները բնակչի դին հայտնաբերել են բազմոցին
Ապրիլի 22-ին` ժամը 22.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստ. Զորյան փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Ա. Հ. 1959թ. ծնված) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ փրկարարները բացել են Ա. Հ.-ի բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է վերջինիս դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին