Կարևոր իրադարձություններ

Թբիլիսին Մոսկվայի հետ երկխոսություն կվարի ռացիոնալության հիմքով. Մարգվելաշվիլի

23 Ապրիլ, 2016 10:45
Թբիլիսին Մոսկվայի հետ երկխոսություն կվարի ռացիոնալության հիմքով. Մարգվելաշվիլի

Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել ռացիոնալության հիմքով՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով՝ իրենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ընտրել են շատ պարզ դիրքորոշում. «Մենք կխոսենք Ռուսաստանի հետ ռացիոնալության հիմքով: Ոչ մի բարդ խոսակցություն, ոչ մի առճակատում՝ միայն սկզբունքներ»:

Հինգշաբթի օրը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, հայտարարել է, որ Վրաստանը անհրաժեշտ է համարում «վերացնել հարաբերություններում լճացումը»՝ Ռուսաստանի հետ «առևտրի, տրանսպորտի, մարդասիրական և այլ ոլորտներում հարաբերությունների վերականգնման համար կիրառելով պրագմատիկ քաղաքականություն»:

Թբիլիսին Մոսկվայի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները 2008 թվականին, երբ Ռուսաստանն ընդունեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին