Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը (ուղիղ)

23 Ապրիլ, 2016 10:36
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը (ուղիղ)

 

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա:

Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժին: Ֆորումի պաշտոնական բացումը կիրականացնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո տեղի կունենա բարձրաստիճան երկխոսություն: Հետո տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները:

Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել:

Ֆորումին կարող եք հետևել այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին