Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ «Ավրորա»

23 Ապրիլ, 2016 10:12
Ինչո՞ւ «Ավրորա»

Մրցանակն Ավրորա Մարդիգարյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ: Հաղթահարելով բոլոր վտանգները` նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին: Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ հազարավոր վերապրումի և խիզախության անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ և կան այսօր: Ավրորան նաև հռոմեկան դիցաբանության արշալույսի աստվածուհին է, և մրցանակը խորհրդանշում է ինչպես մարդասիրության նկատմամբ երախտագիտությունը, այնպես էլ այն էական օգնությունը, որի շնորհիվ աշխարհում վաղվա օրն ավելի պայծառ է լինում:

 

Լրահոս

Դիտել ավելին