Կարևոր իրադարձություններ

Հիլարի Քլինթոնը հանրահավաքն ավարտել է Փրինսի երգի ներքո

23 Ապրիլ, 2016 10:08
Հիլարի Քլինթոնը հանրահավաքն ավարտել է Փրինսի երգի ներքո

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը ի հիշատակ ապրիլի 21-ին կյանքից հեռացած փոփ-երաժիշտ Փրինսի՝ իր ելույթը Փենսիլվանիայի Դանմոր քաղաքում ավարտել է նրա հանրահայտ Let’s Go Crazy երգի ներքո՝ փոխանցում է The Hill-ը։

Քլինթոնի խոսքով՝ իմանալով Փրինսի մահվան մասին՝ ինքը «ցնցվել» է։

«Նա մեծ մասշտաբի անձնավորություն էր։ Նա ոչ միայն տեքստեր շարադրող էր, կոմպոզիտոր և երաժիշտ, այլև մեծ արտիստ։ Ես ուղղակի շատ տխուր եմ»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին