Կարևոր իրադարձություններ

Իսրայելում ձերբակալվել է 22 պաղեստինցի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի 3 գործակալ. ԶԼՄ-ներ

26 Հոկտեմբեր, 2015 19:05
Իսրայելում ձերբակալվել է 22 պաղեստինցի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի 3 գործակալ. ԶԼՄ-ներ

Իսրայելցի ուժայինները Հորդանան գետի Արևմտյան ափին լույս երկուշաբթի գիշերը ռեյդի ընթացքում ձերբակալել են 22 պաղեստինցու, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի 3 անդամի: Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության ուժերին:

Իսրայելցի իրավապահների կողմից որոնվող պաղեստինցիները ձերբակալվել են Ջենին քաղաքում: Կասկածյալները հարցաքննության համար ուղարկվել են իսրայելական «Շին Բեթ» անվտանգության ծառայություն:

 

Լրահոս

Դիտել ավելին