Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի իշխանություններն այլևս Apple ընկերության օգնության կարիքը չունեն

23 Ապրիլ, 2016 10:04
ԱՄՆ-ի իշխանություններն այլևս Apple ընկերության օգնության կարիքը չունեն

 

ԱՄՆ-ի իշխանություններն այլևս Apple ընկերության օգնության կարիքը չունեն iPhone սմարթֆոնները կոտրելու հարցում, գրում է Газета-ն:

 

Նշվում է, որ նախարարությունն ինքնուրույն է հասել սմարթֆոնի ապակոդավորմանը, որը շրջանառվում է թմրանյութերի հետ կապված քրեական գործում։

 

Աղբյուրը հայտնում է, որ անանուն աղբյուրը քննիչներին է փոխանցել iPhone-ի թվային կոդը, որի օգնությամբ հասանելի է դառնում հեռախոսում պահվող տեղեկությունը։

 

Ավելի վաղ Նյու Յորքի դաշնային դատարանը մերժել էր ԱՄՆ արդարադատության նախարարության միջնորդությունն Apple-ի հանդեպ, որի պահանջն է եղել ՀԴԲ-ին տրամադրել թմրանյութերի գործով ներկայացված սմարթֆոնի տվյալները։

 

Հիշեցնենք, որ ՀԴԲ-ի փորձերը՝ կոտրել Սան Բերնարդինոյում ահաբեկչություն իրականացրած Սաիդ Ֆարուքի հեռախոսը, հանգեցրել են iPhone արտադրող Apple ընկերության հետ կոնֆլիկտի: Քննիչները դատարանի միջոցով պահանջել են պարտավորեցնել ընկերությանն օգնել ստանալ սմարթֆոնում պահվող տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, գործը դատավարությանը չի հասել, և բյուրոն հայտարարել է, որ ինքնուրույն կարողացել է կոտրել iPhone-ը, ինչի առնչությամբ հետ է կանչել իր հայցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին