Կարևոր իրադարձություններ

Երևանի ոստիկանապետը սպառնացել է Շանթ Հարությունյանի որդուն. «Ժամանակ»

23 Ապրիլ, 2016 08:53
Երևանի ոստիկանապետը սպառնացել է Շանթ Հարությունյանի որդուն. «Ժամանակ»

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին, նախօրեին «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ–երթ»–ից հետո հրավիրել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մոտ զրույցի։ Շահենը մեզ երեկ ասաց. «Նրանց դուր չէր եկել այն փաստը, որ ես քննադատական ելույթներ եմ ունեցել, ինչպես նաև՝ այրել եմ Սերժի. Ալիևի ու Պուտինի նկարները։ Ա. Կարապետյանը զգուշացնում էր ինձ՝ «չես էլ կարող խուսափել՝ վզիդ կփաթաթենք, տարիներով կեթաս» ու նշում, որ սա վերջին զգուշացումն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին