Կարևոր իրադարձություններ

Բացահայտիր տղամարդուն նրա նախընտրած խմիչքով

23 Ապրիլ, 2016 22:00
Բացահայտիր տղամարդուն նրա նախընտրած խմիչքով

Իդեալական տղամարդը չի խմում, չի ծխում, չի հայհոյում…կամ էլ գոյություն չունի…

Ահա այսպիսի տղամարդու մասին է երազում յուրաքանչյուր կին, սակայն երազանքները երազանքներով, բայց իրական կյանքում ամեն ինչ այլ է: Փորձենք բացահայտել սղամարդուն` ըստ նրա ալկոհոլային նախասիրությունների:
 
 
Beer
 
Գարեջուր
 
 
Եթե տղամարդը գերադասում է գարեջուր, ապա նա ազատ է շփման մեջ, պարզ, նախընտրում է տղամարդկանց շրջապատում գտնվել, որտեղ կարող է ազատ լինել և խոսել կյանքի մասին: Եթե որոշեք ամուսնանալ նրա հետ, պատրաստ եղեք նրան, որ ձեր ամուսնու կյանքում նշանակալից դեր կունենան նրա ընկերները: Սակայն ցանկության դեպքում կարող եք կիսել ձեր ընտրյալի սերը գարեջրի հանդեպ և դառնալ նրա լիարժեք ընկերը:
 
 
Wine
 
 
 
Գինի
 
 
Կարմիր գինի խմում է այն տղամարդը, ով առանձնապես բարդույթներ չունի: Նրա հետ կարելի է ընկերական հարաբերություններ ունենալ:
Սպիտակ գինի նախընտրում է նուրբ բնույթով տղամարդը, կամ նա, ով ցանկանում է այդպիսին երևալ: Նրա հետ հետաքրքիր է, բայց հարաբերություններում կարող են խնդիրներ առաջանալ: Եթե տղամարդը խմում է միայն թանկարժեք գինիներ և այդ հարցում գիտակ է, ապա նա, որպես կանոն, քաղաքավարի է, հատկապես կանանց հանդեպ: Աչքի է ընկնում կնամոլությամբ: Նրա հավատարմության վրա չի կարելի հույս դնել:
 
 
Vodka
 
 
Օղի
 
 
Օղի նախընտրում է ոչ այնքան ինքնավստահ տղամարդը: Խմիչքն օգնում է նրան ավելի ազատ լինել, թույլ է տալիս անել այն ամենը,ինչ սթափ վիճակում երբեք չեր համարձակվի: Բայց ահա կանանց այնքան էլ դուր չի գալիս նման տղամարդու կողքին գտնվել:
 
 
Cognac
Whiskey
 
 
 
Կոնյան, վիսկի
 
 
Կոնյան, վիսկի, տարատեսակ կոկտոյլներ նախընտրում է բիզնեսմենը և փառասեր տղամարդը: Եվ ուրեմն, ինքներդ որոշեք` արդյոք պետք է նա ձեզ, թե ոչ:
 
 
 
 
Ամեն ինչ կամ ոչինչ
 
Եթե ձեր սիրած անձնավորությունը խմի այն ամենը,ինչ նրա դիմաց դնեն, չցուցադրելով որևէ նախասիրություն, ապա նրա ներաշխարհը մութ անտառ է հիշեցնում: Միգուցե նա չի ցանկանում ենթադրությունների առիթ տալ: Եվ վերջապես,պատահում են տղամարդիկ,ովքեր ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործում: Հարցուփորձ արեք նրան: Միգուցե դուք գործ ունեք նախկին հարբեցողի հետ…եթե ոչ ապա միգուցե ձեր ընտրյալը տարված է որևէ հոգևոր-առողջարար փորձումներով: Ամեն դեպքում,այդ տղամարդը ոչ միշտ է հարմար ամուսնության համար, և հաճախ նրա հետ դժվար է մոտիկից շփվել: Հաջող հարաբերություններ ունենալու համար դուք պետք է ընդունեք նրա կենսակերպը:Իսկ եթե տղամարդն ընդհանրապես չի ըմպում առանց որևիցե պատճառի, ապա նա պարզապես վախենում է թուլանալ և կորցնել ինքնատիրապետումը: Նման մարդու հետ դժվար կլինի ապագա ստեղծել:
 
 
 
 
 
 
Իսկ ինչպես է նա խմում…
 
 
Եթե նա միանգամից գլուխն է քաշում բաժակի պարունակությունը,ապա,ամենայն հավանականությամբ, դուք գործ ունեք հասարակ,կոպիտ մարդու հետ, կամ նրա,ով ցանկանում է այդպիսին երևալ ձեր աչքերում: Նա աչքի է ընկնում հումորի սուր զգացումով: Եթե դուք տղամարդու մեջ չեք փնտրում նրբություն,ապա սա շատ լավ տարբերակ է:
Նա խմում է դանդաղ, կում-կում համտեսելով: Այսպես վարվում է համադամասեր կամ ինտելեկտուալ տղամարդը: Եթե այդ ընթացքում նրա դեմքին գրված է <<Հաճույք>>, ապա նա լավատես է և կարողանում է կյանքից հաճույք ստանալ: Իսկ եթե դեմքը տանջվելով կնճռոտվում է, ուրեմն ձեզ խնդիրներ են սպասվում:
 

Լրահոս

Դիտել ավելին