Կարևոր իրադարձություններ

Ինչ են ուտում օլիգարխները (լուսանկարներ)

23 Ապրիլ, 2016 21:27
Ինչ են ուտում օլիգարխները (լուսանկարներ)

Հարուստ մարդիկ միլիոնավոր դոլարներ ծախսում են կղզիների, զբոսանավերի և առանձնատների վրա: Ուտելիքի առումով նրանք նույնպես իրենց չեն սահմանափակում՝ ընտրելով ամենալավը և ամենաթանկը: Ներկայացնում ենք Ձեզ աշխարհի ամենաթանկ luxury-ուտեստները:

Եվ այսպես, ինչի՞ց կարող է կազմված լինել միլիարդատիրոջ ճաշը: Որպես առաջին ուտեստ նրան կարող ե առաջարկել աշխարհի ամենաթանկ ճաշը, որը կոչվում է Buddha Jumps Over the Wall Soup (Բուդդան թռչում է պատի վրայով): Այն մատուցվում է Լոնդոնի Kai Mayfair ռեստորանում և նրա մեկ բաժինը արժե 171 դոլար: Այդ ճաշի մեջ մտնում է շնաձկան լողակներ, ծովային վարունգ, չորացրած կատարիկներ, հավի միս, խոզապուխտ, խոզի միս, ժենշեն և այլ էկզոտիկ բաղադրամասեր: Ընդ որում այս ճաշը պետք է պատվիրել հինգ օր առաջ:

Обед для олигарха: Названы самые дорогие блюда в мире

Մեծ փողատերերի քաղցը կարող է հագեցնել նաև աշխարհի ամենաթանկ համբուրգերը՝ Le Burger Extravagant, որը պատրաստում են Նյու-Յորքի գլամուրային Serendipity 3 ռեստորանում: Այն պատրաստելու համար օգտագործում են մարմարե տավարի միս, սպիտակ տրյուֆելի յուղ, սև խավիար և այլ luxury-բաղադրամասեր: Համբուրգերի արժեքն է 295 դոլար:

Обед для олигарха: Названы самые дорогие блюда в мире

Մյուս ամենաթանկ ուտեստը The Golden Phoenix Cupcake աղանդերն է, որը համարվում է ամենաթանկ կեքսը աշխարհում: Այն մատուցվում է Դուբայի Bloomsbury սրճարանում: Բաղադրության մեջ մտնում է իտալական շոկոլադ, 23-կարատանոց ուտելու ոսկի, օրգանական ելակ և այլն: Աղանդերը մատուցվում է ոսկյա ափսեով: Այն պետք է պատվիրել 48 ժամ նախօրոք:

Обед для олигарха: Названы самые дорогие блюда в мире

Ճապոնական խոհանոցի սիրահարները հաստատ կուրախանան Sushi Del Oriente սուշիի համտեսելուց: Այս նիգիրի-սուշիի մեկ բաժինը արժե 2 հազ. 34 դոլար: Այս ուտեստը փաթաված է 24-կարատանոց ոսկու թերթիկների մեջ և զարդարված է աֆրիկյան 0,20 կարատանոց ադամանդներով:

Обед для олигарха: Названы самые дорогие блюда в мире

Մեծահարուստների համար, ովքեր ալկոհոլի սեր ունեն, բարմենները կպատրաստեն աշխարհի ամենաթանկ կոկտեյլը, որը կոչվում է 27.321: Այն պատրաստում են Դուբայի Burj Al Arab հյուրանոցի Sky View բարում: Կոկտեյլի բաղադրության մեջ մտնում է 55 տարեկան Macallan, մրգի կտորներ և մարակույա մրգի շաքարը: Ըմպելիքը մատուցվում է 18-կարատանոց գավաթի մեջ: Այս ըմպելիքի արժեքը կազմում է 7 հազ. 438 դոլար:

Обед для олигарха: Названы самые дорогие блюда в мире

Մյուս ամենաթանկ ուտեստների շարքին է դասվում Frrrozen Haute Chocolate պաղպաղակը: Այս պաղպաղակը պատրաստվում է կակաոյի փոշու 28 տեսակից, զարդարված է 5 գրամ 23-կարատանոց ոսկով: Բացի այդ, նրա բաղադրության մեջ մտնում են ոսկե փաթիլներ: Այն մատուցվում է գեղեցիկ բաժակի մեջ, որի մեջ դրվում է թանկարժեք ուտելու մետաղի թերթիկ, դրան կից տրվում է նաև 18-կարատանոց ոսկուց և ադամանդներից ձեռնաշղթա, ինչպես նաև ոսկյա գդալ նույն թանկարժեք քարերով: Այս luxury-պաղպաղակը արժե 18 հազ. 713 դոլար:

Обед для олигарха: Названы самые дорогие блюда в мире

 

Լրահոս

Դիտել ավելին