Կարևոր իրադարձություններ

Ստվերների խաղը․ ինչպես դիմահարդարման միջոցով մեծացնել աչքերը

26 Հոկտեմբեր, 2015 19:50
Ստվերների խաղը․ ինչպես դիմահարդարման միջոցով մեծացնել աչքերը

Աչքերը դեմքի ամենաարտահայտիչ հատվածն են։ Սակայն ոչ բոլոր կանանց աչքերի ձևն է արտահայտիչ։ Այդուհանդերձ, ցանկացած կին ունի իր գաղտնիքները։

Հայտնի է, որ դիմահարդարման միջոցով կարելի է տեսողականորեն փոխել աչքերի գույնը, մեծացնել կամ փոքրացնել դրանց չափերը։ Կանանց մեծ մասը երազում է մեծ, արտահայտիչ աչքերի մասին։ Հենց նրանց համար են ներկայացվող խորհուրդները։

Ստվերների խաղը

Եթե դուք ցանկանում եք տեսողականորեն մեծացնել աչքերը, փորձեք օգտագործել ստվերների բաց երանգները։ Կոպերին քսեք հետևյալ գույներից ցանկացածը՝ բաց դարչնագույն, կաթնագույն, բաց դեղին, արծաթագույն, սպիտակ։ Ստվերները պետք է քսել վերին կոպի վրա, ինպես նաև՝ ունքերի տակի հատվածներում։

Եթե ունեք լայն արտահայտված աչքեր, օգտագործեք նույն երանգի ստվերներ, ինչպիսին աչքերինն են՝ սև կանաչ, շականակագույն, դեղնականաչավուն, մանուշակագույն։ Կարելի է վերին կոպին նաև փայլ ավելացնել։ Կոպի ծալվածքի հատվածում քսեք ավելի մուգ ստվերներ։

600x580

Փարթամ թարթիչները մեծացնում են աչքերը

Աչքերի մեծացման համար հսկայական դեր են խաղում թարթիչները։ Թարթիչիներին ներկը քսելիս աշխատեք պտտեսնել դրանք։ Այդպիսով դուք աչքերը կդարձնեք ավելի բաց և եթերային։

Հետևեք, որ ներկը քսված լինի հավասարաչափ, թարթիչների ծայրերը նույնպես պետք է ընդգծված լինեն, ինչպես հիմքերը։

Եթե դուք չունեք խիտ և երկար թարթիչներ, ապա փորձեք օգտվել արհեստականներից։ Աչքերն ավելի մեծ և արտահայտիչ կդառնան։

600x580

Ունքերի տեսքը հրաշքներ է գործում

Ուշադրություն դարձրեք ունքերի ձևին։ Գեղեցիկ ձևավորված ունքերը, որոնք ունեն բարցրադիր կմարի ձև, ուշադրությունը գրավում է դեպի աչքերը և տեսողականորեն այն մեծացնում։

600x580

Ինչպես մեծացնել աչքերը մատիտի օգնությամբ

Աշխատեք կոպերի համար օգտագործել սպիրակ մատիտ։ Մի շփոթվեք, դա միայն անսովոր հնչում է, իսկ իրականում ճերմակ ուրվագիծը էապես մեծացնում է աչքը։ Մատիտն անցկավրեք աչքի ներքին անկյուններվ՝ վերին և ներքին կոպերի վրայով։ Արդյունքը ձեզ կզարմացնի։

Նեզ աչքերը կարելի է լայնացնել ուրվագծող մատիտի միջոցով։ Մատիտով ուրվագծեք վերին և ներքին կոպերը՝ մի փոքր անցնելով թաթթիչների եզրագծից։ Այնուհետև մի փոքր ներկեք տարված գծերը։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին