Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 23-ի աստղագուշակ

23 Ապրիլ, 2016 01:00
Ապրիլի 23-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում կենտրոնանալ ունեցած ռեսուրսների, ինչպես նաև այն մարդկանց հետ կապերի վրա, ում հետ ֆինանսական փոխգործակցության մեջ են: Իրավիճակը պահանջում է հավասարակշռության պահպանում ընթացիկ կարիքների համար ծախսերի և այլ գործողությունների միջև, օրինակ՝ պարտքի մարման: Չնայած վարկ վերցնելու հնարավորությանը՝ ավելի լավ է սեփական միջոցներով բավարարվել: Սննդի և բուժման վրա չարժե գումար խնայել:

Ցուլ

Ցուլերը կարող են ցուցադրել դիվանագիտական արվեստ, համոզելու ունակություն: Այսօր չարժե առաջին քայլը կատարել, ավելի լավ է սպասել երկրորդ կողմի նախաձեռնությանը: Ուրիշի պահվածքին ճիշտ արձագանքը թույլ կտա պահպանել ձեր շահերը, ձեր ինքնահարգանքը, ամրապնդել հեղինակությունը, և, միևնույն ժամանակ, հետաքրքիր գործընկեր դառնալ բոլոր նրանց համար, ում հետ երկխոսություն եք վարում:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում հպման կետեր գտնել մարդկանց հետ, ովքեր կարող են ինչ-որ բանով օգտակար լինել: Իրավիճակը կարող է պահանջել ֆինանսական պայմանավորվածություններ, օգնականների հրավեր, ծառայություններ մատուցելու մասին համաձայնագիր: Եթե ձեզ մոտ վատ են ստացվում որոշ առանձին պարտականություններ, ավելի լավ է հրավիրել նրանց, ովքեր դրանք ձեզանից լավ կկատարեն:

Խեցգետին

Խեցգետինների համար այսօր հավասարապես կարևոր են էմոցիոնալ և ինտելեկտուալ տպավորությունները: Զրույցի համար թեմա կգտնվի ամենատարբեր մարդկանց հետ, բայց ավելի լավ է նախապատվությունը տալ այն զրուցակիցներին, ումից ինչ-որ բան կարող եք սովորել: Շատ Խեցգետիններ իրենց լավ կզգան մանկավարժի, դաստիարակի դերում: Սակայն աստղերը հուշում են, որ աշակերտի կարգավիճակը կարող է ավելի շահեկան լինել:

Առյուծ

Առյուծներին կարևոր է իրենց պահանջված և պաշտպանված զգալ՝ շնորհիվ  ազգակցական հարաբերությունների, այս կամ այն տոհմին պատկանելության: Շատերը համաձայն չեն լինի երկրորդական դերերի այնպիսի հարցերում, որոնք կապված են կենցաղի վարման և ֆինանսական քաղաքականության հետ, կգերադասեն իրենք լինել ընտանեկան նավի կապիտանը: Այս տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ստիպված կլինեք ձեզ վրա վերցնել բյուջեի պատասխանատվությունը:

Կույս

Շատ Կույսեր այսօր աչքի են ընկնում պերճախոսությամբ, սակայն, որպեսզի այդ որակը դրսևորվի, անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Ձեր ակտիվության համար վատ խթան չի լինի գումար վաստակելու, ճանապարհորդության կամ կրթության համար վճարելու,  ուղեգիր, հովանավորություն, հավելյալ արտոնություններ ստանալու հնարավորությունը: Օրը հարմար է գիտելիքների ընդլայնման համար:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում տնտեսական թեմաներից շեղվել այլ թեմաների վրա, քանի դեռ չեն օգտագործվել գործը կարգավորելու բոլոր հնարավորությունները: Հնարավոր է ստիպված լինեք նյութական հարթություն բերել ընտանիքում, ամուսնու կամ ընկերոջ հետ տեղի ունեցած հին վեճը: Այսօրվա նորությունները այս կամ այն կերպ կվերաբերեն միջոցների, իրերի բաշխմանը: Օրվա ևս մեկ արդիական թեմա կարող են դառնալ կենցաղային հարցերը:

Կարիճ

Օրը Կարիճների համար արդյունավետ երկխոսության լավ հնարավորություններ է բացում: Այսօր հենց դուք եք շրջապատին տրամադրություն, մթնոլորտ թելադրում: Ամուսիններին խորհուրդ չի տրվում լռել միմյանցից դժգոհություն առաջացնող նրբությունների մասին: Կարևոր խաղում կարող եք կատարել առաջին քայլը՝ ապահովելով ձեր առավելությունը: Բարդ, պատասխանատու հարցերը քննարկել արժե երրորդ դեմքի, օրինակ՝ փաստաբանի ներկայությամբ:

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների, անկախ անձնական կարգավիճակից և շրջակա իրադրությունից, այսօր կպահանջվի հուսալի վստահված անձ: Դա կարող է լինել ազգական, իրավաբան, բժիշկ, հոգեբան, հաշվապահ, խուզարկու, խորհրդատու: Հոգին բացել և գործնական գաղտնիքները վստահել կարելի է հին ծանոթին, ում նվիրվածությանը և պարկեշտությանը չեք կասկածում: Հնարավոր է, որ ձեզ օգնության հասնի մեկը, ում երբևէ օգնել եք:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր ուղեկցում է ներքին բավարարվածության զգացումը: Շատերին կուրախացնի ժամանակին չեզոքացված վտանգի, պահպանված արժեքների, պաշտպանված դիրքերի գիտակցումը: Շատ գործողություններ ինքնաբերաբար կանեք, իսկ ավելի ճիշտ՝ ձեր փոխարեն կմտածի սրված ինքնապահպանման բնազդը: Այս օրը լավ կլինի անցկացնել հին համախոհների, դժբախտության ընկերների շրջապատում:

Ջրհոս

Ջրհոսներից կարող է շատ էներգիա խլել շփումը, փոխզիջում կամ փակուղուց ելք գտնելու փորձը: Ուժերն ավելի ակտիվ կծախսվեն, եթե քննարկվող թեման կամ ստացված նորությունը դիպչում է ձեր զգացմունքներին և տհաճ հիշողություններ է արթնացնում: Աստղերը խորհուրդ են տալիս նման պահերը որպես քննական դիտարկել: Եթե ձեր զգացմունքային արձագանքն ադեկվատ չէ իրավիճակին, արժե գտնել գրգռվածության աղբյուրը. դա կարող է լինել վիրավորված ինքնասիրությունը:

Ձկներ

Ձկները կարող են այս օրն ընտրել ուղևորություների, այցերի, գնումների, ինչպես նաև ձեր խորը հոգեկան և հոգևոր պահանջների բավարարման համար: Ինտուիցիան կարող է հրավիրել ձեզ ծանոթ վայրերով ճանապարհորդության: Չարժե որևէ տեղ շտապել: Խորհուրդ չի տրվում ճանապարհ ընկնել դատարկ ստամոքսով: Եթե սիրում եք համեղ սնվել կամ մտածում եք, թե ինչով հյուրասիրել հյուրերին, աստղերը խորհուրդ են տալիս այցելել խոհարարական կայքեր:
  

Լրահոս

Դիտել ավելին