Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի առաջիկա տարիներին

22 Ապրիլ, 2016 23:22
ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի առաջիկա տարիներին

ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը հայտնել է, որ դաշինքը առաջիկա տարիներին չի ընդլայնվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Գործնական տեսանկյունից ես շատ հնարավորություններ չեմ տեսնում ՆԱՏՕ-ի  ո՛չ առաջիկա, ոչ՛ էլ հետագա ընդլայնման համար»,-ասել է նա:

Լյուտը նշել է, որ Ռուսաստանը մեծ դեր է խաղում ռազմավարական միջավայրում, ինչը ներկա պահին չի ներառում ՆԱՏՕ-ի ընդլայնումը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Բրիտանիան պետք է շարունակեն ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին