Կարևոր իրադարձություններ

G5-ը Գերմանիայում կքննարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

22 Ապրիլ, 2016 22:50
G5-ը Գերմանիայում կքննարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Ապրիլի 25-ին G5-ը հանդիպման ժամանակ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացման հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Էլեն Բաուերի հայտարարությանը:

«Պատժամիջոցները պետք է երկարաձգել հունիսին, ինչը հնարավորություն կտա համակարգված գործողությունների վերաբերյալ քննարկումներ իրականացնել»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ու Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին ապրիլի 25-ին կհանդիպեն Գերմանիայի Հանովեր քաղաքում:

 

Լրահոս

Դիտել ավելին