Կարևոր իրադարձություններ

Դամասկոսի պատվիրակությունը Ժնևում կմնա նաև հաջորդ շաբաթ

22 Ապրիլ, 2016 22:34
Դամասկոսի պատվիրակությունը Ժնևում կմնա նաև հաջորդ շաբաթ

Միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, Ժնեւում կմնա նաեւ հաջորդ շաբաթ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ երթական հանդիպումը պլանավորված է ապրիլի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին Ջաֆարին հայտնել է ճեպազրույցի ժամանակ:

«Մենք պարոն դե Միստուրայի հետ պայմանավորվել ենք, որ հինգերորդ հանդիպումը կանցկացնենք ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ին: Մենք մտադիր ենք քննարկել այն առաջարկությունների վերաբերյալ մեր դիտողությունները, որոնք ստացվել են դե Միստուրայից»,-ասել է նա:

Ջաֆարին հավելել է, որ ապրիլի 22-ին դե Միստուրայի հետ կայացած թվով չորրորդ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ հումանիտար օգնություն հասցնելու խնդիրը:

«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, որոնցից ամենակարեւորը հումանիտար օգնության խնդիրն է»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին