Կարևոր իրադարձություններ

Դամասկոսի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է Սիրիայի օդուժին

22 Ապրիլ, 2016 22:05
Դամասկոսի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է Սիրիայի օդուժին

Դամասկոսի մոտ վթարի ենթարկված МиГ-23 կործանիչը պատկանել է Սիրիայի օդային ուժերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Interfax-ին հաղորդել է սիրիական զինված ուժերում իր աղբյուրը: «Ինքնաթիռը նոր էր վերանորոգվել և իրականացրել պլանային թռիչք: Այն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով: Օդաչուն կատապուլտի միջոցով լքել է ինքնաթիռը»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հրապարակում էր եղել վթարի մասին: Համաձայն դրա` ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դամասկոսի օդանավակայանից դեպի հարավ-արևմուտք այն բանից հետո, երբ թռչել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով:

«Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչը Interfax-ին հայտնել էր, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի բոլոր ինքնաթիռները գտնվում են բազայում:

 

Լրահոս

Դիտել ավելին