Կարևոր իրադարձություններ

Զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը կապրի նոր բնակարանում

22 Ապրիլ, 2016 21:05
Զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը կապրի նոր բնակարանում

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքին տրամադրվել է նոր բնակարան: Ինչպես  տեղեկացանք Տիգրան Վիրաբյան ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումից, SOS Գյումրի ծրագրի համակարգողներն ու ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը որոշել են բնակարանը նվիրել Ալեքսան Առաքելյանի ընտանիքին:

«Հիմա Ալեքսանի ընտանիքը ժամանակավորապես բնակվում է նրա հայրական տանը, որտեղ ապրում է 10 անձ: Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո ընտանիքը կարող է տեղափոխվել նոր բնակարան»,-գրել է օգտատերը:

1982 թվականին ծնված Ալեքսան Առաքելյանը մեկն էր անհետ կորածներից, ում մարմինը ևս 17 զոհվածների հետ հանձնվեց հայկական կողմին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին