Կարևոր իրադարձություններ

Մոուրինյոյի օրոք մոռացել էի, թե ինչպես ֆուտբոլ խաղամ.Ֆաբրեգաս

22 Ապրիլ, 2016 21:34
Մոուրինյոյի օրոք մոռացել էի, թե ինչպես ֆուտբոլ խաղամ.Ֆաբրեգաս
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը պատմել է իր խաղային պրոբլեմների մասին` նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օրոք: «Մի անգամ` «Բորնմուտի» հետ խաղից հետո ես հանկարծ հասկացա, որ պարզապես մոռացել եմ, թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ: Այսինքն, գնդակն իմ մոտ է, իսկ ես չգիտեմ, թե ինչ անեմ նրա հետ: Նոյեմբերից սկսած այդ 2-3 ամիսները շատ բարդ էին: Ես կորցրել էի վստահությունս: Սակայն վերջին երկու ամսում ամեն ինչ փոխվեց, ես լավ եմ խաղում: Ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչպես ես ընկել, այլ` թե ինչպես են վեր բարձրացել: 
 

Լրահոս

Դիտել ավելին