Կարևոր իրադարձություններ

Արսեն Ջուլֆալակյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Մոնղոլիայում

22 Ապրիլ, 2016 20:38
Արսեն Ջուլֆալակյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Մոնղոլիայում

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլանբատորում օրերս մեկնարկած Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի անվանի ըմբիշ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Արմենպրես»­-ը հայտնում է, որ օլիմպիական ուղեգրի համար հունահռոմեական ոճի հայ ըմբիշը մրցամարտ է անցկացրել 3-­րդ տեղի համար: Բորնզե մեդալի գոտեմարտում Ջուլֆալակյանի մրցակիցն է եղել Եվրոպայի չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էյսելը:

Հայ ըմբիշտ մրցակցին հաղթել է 6:2 հաշվով և դարձել է բրոնզե մեդալակիր` նվաճելով նաև օլիմպիական խաղերի բաղձալի ուղեգիր Հայաստանի ըմբշամարտի հավաքականի համար: 

Մանրամասները՝ «Արմենպրես»­-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին