Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը թույլ չտվեց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներին հասնել դեպի նախագահական նստավայր

22 Ապրիլ, 2016 20:13
Ոստիկանությունը թույլ չտվեց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներին հասնել դեպի նախագահական նստավայր

 «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ նպատակ ունենալով նամակ հանձնել Նախագահին՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։ Ցուցարարները իրենց երթը սկսեցին Ազատության հրապարակից, որտեղ ոստիկանները պատ էին կազմել դեպի Բաղրամյան պողոտա տանող ճանապարհին։ Սակայն ցուցարարները այլ ճանապարհներով մոտեցան Բաղրամյան պողոտային, որտեղ արդեն մի քանի շարք կազմած ոստիկանները փակել էին ճանապարհը։


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հինգ րոպե ժամանակ տվեց ցուցարարներին դուրս գալու փողոցից և հետ վերադառնալու Ազատության հրապարակ։ Տեսնելով,  որ ցուցարարները  հետ չեն կանգնում իրենց որոշումից՝ բարձրանալ դեպի նախագահական նստավայր, անցան գործողությունների և ուժի գործադրմամբ նախաձեռնության հիմնական կազմակերպիչներին բերման ենթարկեցին՝ մոտ 10 մարդու։


Ոստիկանությունը ակցիայի մյուս մասնակիցներին ուղղեցին դեպի մայթեր և բացեցին ճանապարհը։

 

Լրահոս

Դիտել ավելին