Կարևոր իրադարձություններ

Apple-ը պատմել է՝ ինչպես են iMessage-ի օգտատերերը փրկում Երկիրը

22 Ապրիլ, 2016 18:14
Apple-ը պատմել է՝ ինչպես են iMessage-ի օգտատերերը փրկում Երկիրը

Մայր Երկրի միջազգային օրվա կապակցությամբ Apple ընկերությունը հոլովակ է թողարկել, որում պատմել է, որ iMessage-ի օգտատերերն իրենց ներդրումն են ունենում մոլորակի պահպանման գործում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Տեսանյութում պատմությունն արվում է մեսենջերի ներսում, որտեղ հաղորդագրությունների և էմոձիների միջոցով ընկերությունը պատմում է էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին:

«Յուրաքանչյուր ուղարկված հաղորդագրություն գնում է Apple-ի տվյալների կենտրոն, որը 100%-ով ապահովվում է վերականգնվող էներգիայով»,- ասվում է հոլովակում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին