Կարևոր իրադարձություններ

885,000 դրամ՝ տնտեսական ապրանքների համար. բնապահպանության նախարարության շռայլությունը

22 Ապրիլ, 2016 21:02
885,000  դրամ՝ տնտեսական ապրանքների համար. բնապահպանության նախարարության շռայլությունը

ՀՀ բնապահպանության նախարարությունը բյուջեից  885,200 դրամ է ծախսել տնտեսական ապրանքների գնման համար:

Պաշտոնական փաստաթղթերից Shabat.am-ը տեղեկանում է, որ վերոնշյալ նախարարությունը ձեռք է բերել՝ ձեռքի օճառ, թղթե անձեռոցիկ, ռուլոնով զուգարանի թուղթ,էլեկտրական երկարացման լար, լամպ, վարդակ, խրոց, մաքրող կտրոներ, ժամացույցներ, շերտավարագույներ, ձեռնոցներ:

Ձեռքբերված ապրանքների համար Բնապահպանության նախարարությունը պարտավորվում է մարտ ամիս սկսած վճարել՝ 2,3  և չորրորդ եռամսյակներում: Այս ամենի համար նախարարությունը վճարել է 885,000 դրամ:

Պաշտոնական մեկ այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում  վարձակալել է շինություն՝ վարչական շենք, 100 ք.մ տարածք, որի համար վճարել է 840,000 ՀՀ դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին