Կարևոր իրադարձություններ

Միջազգային ՀԿ-ները կոչ են անում աստղերին չմասնակցել Բաքվում կայանալիք «Ֆորմուլա-1»-ին

22 Ապրիլ, 2016 17:43
Միջազգային ՀԿ-ները կոչ են անում աստղերին չմասնակցել Բաքվում կայանալիք «Ֆորմուլա-1»-ին

Մի շարք միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավը ապրիլի 21-ին կոչով դիմել է աշխարհում հայտնի երգիչներ Փերիլ Ուիլյամսին, Քրիս Բրաունին և Էնրիկե Իգլեսիասին չեղարկել մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների օրերին ծրագրած համերգները: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը (azadliq.org):

«Ֆորմուլա-1» մրցումները Բաքվում պետք է սկսվեն հունիսի 18-ին:

«Ադրբեջանում մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ` քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, երիտասարդ ակտիվիստներ և կրոնական գործիչներ կան: Քաղաքացիական հասարակությունն աշխատում է անտանելի պայմաններում: Մի շարք ՀԿ-ների դեմ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր են բացվել», -ասվում է դիմումում:

«Ցու՛յց տվեք աշխարհին, որ անտարբեր չեք Ադրբեջանում ճիշտ խոսողների ու իրավիճակ փոխել ցանկացողների նկատմամբ, և չեն կարող փողով լռեցնել ձեզ», -ասվում է կոչում:

 

Լրահոս

Դիտել ավելին