Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու մասին Օբամայի հայտարարությունը չի ազդել բրիտանացիների 57%-ի որոշման վրա

22 Ապրիլ, 2016 17:42
ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու մասին Օբամայի հայտարարությունը չի ազդել բրիտանացիների 57%-ի որոշման վրա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը՝ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման նպատակահարմարության մասին, ոչ մի կերպ չի ազդել բրիտանացիների 57 տոկոսի որոշման վրա: Ավելին՝ ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Օբաման պետք է չխառնվեր երկրի ներքին հարցին։ Այս մասին են վկայում Sky News հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման տվյալները։

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։

Օբամայի աջակցությունն ուժեղացրել է 25 տոկոսի մտադրությունը՝ հանրաքվեի ժամանակ անդամակցությանը կողմ արտահայտվելու հարցում, 17 տոկոսի մոտ հակառակը՝ նվազեցրել։

Հարցումն անցկացվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապրիլի 21-ին՝ Sky-ի 1050 բաժանորդների շրջանում։

 

Լրահոս

Դիտել ավելին