Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.384 մլրդ դրամ

22 Ապրիլ, 2016 17:40
ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.384 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-21 ժամանակահատվածում 4,493 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,384,195,471 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 21-ին՝ 54,441,478 դրամ՝ փոխանցված 118 անձանց կողմից: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:
Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել:
 

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝
Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ


Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան


SWIFT` ARTSAM22

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

 

Լրահոս

Դիտել ավելին