Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Արգենտինայի միջև կրթական համագործակցության հուշագիր կստորագրվի

22 Ապրիլ, 2016 17:37
Հայաստանի և Արգենտինայի միջև կրթական համագործակցության հուշագիր կստորագրվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 22-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է Արգենտինայի դեսպանատան գործունեությունը Հայաստանում: «Չնայած տարածքային հեռավորությանը, մեր ժողովուրդների միջև մշտապես ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել և այս առումով դեսպանատան գործունեությունը կարող է նպաստել երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությանը»:

Նախարարը ցանկություն է հայտնել հայ-արգենտինյան համագործակցությունն ակտիվացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով, մասնավորապես` նա առաջարկել է աջակցության ծրագրեր իրականցնել իսպաներեն լեզվի տարածման և համալսարանական կրթության ուղղությամբ:

Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա Հայասատանի կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրթության ոլորտում հետագա գործակցության շրջանակը հստակեցնելու և ամրագրելու նպատակով առաջիկայում ստորագրել մտադրությունների հուշագիր:

Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտում Հայաստան-Արգենտինա երկկողմ համագործակցությանը, զարգացումներին և հեռանկարին վերաբերող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին