Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը Իրանից գնում է 32 տոննա ծանր ջուր

22 Ապրիլ, 2016 17:05
ԱՄՆ-ը Իրանից գնում է 32 տոննա ծանր ջուր

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մտադիր է գնել 32 տոննա ծանր ջուր, որն օգտագործվել է Իրանի միջուկային օբյեկտում: Ակնկալվում է, որ 8.6 միլիոն դոլար արժողությամբ գործարքը ԱՄՆ-ի ու Իրանի ներկայացուցիչների միջև կստորագրվի այսօր՝ Վիեննայում:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիցը հայտարարել է, որ դա ընդունելի գործարք է, իրենք անցկացրել են թեստեր և պարզել, որ դա հիանալի ծանր ջուր է, որը համապատասխանում է նորմերին:

ԱՄՆ-ում հուսով են, որ գործարքը մյուս երկրներին վստահություն կհաղորդի առաջիկա տարիներին Իրանից գնելու ռեակտորների ծանր ջուր. «Դա հայտարարություն կլինի աշխարհի համար, որ դուք կարող եք Իրանից գնել ծանր ջուր: Դա արվել է: Անգամ ԱՄՆ-ն է արել դա»:

 

Լրահոս

Դիտել ավելին