Կարևոր իրադարձություններ

Էքլսթոուն. Հեմիլթոնը կրկին կդառնա աշխարհի չեմպիոն

22 Ապրիլ, 2016 17:04
Էքլսթոուն. Հեմիլթոնը կրկին կդառնա աշխարհի չեմպիոն

Ֆորմուլա 1-ի գլխավոր փրոմոութեր Բերնի Էքլսթոունը խոսել է ընթացիկ մրցաշրջանի, ինչպես նաև «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի մասին:
 

«2016 թվականի չեմպիոնը կլինի Հեմիլթոնը: Նա տաղանդավոր է. լավագույնը, ով վերջին տարիներին Ֆորմուլա 1-ում է:

 

Պատմության լավագույն ավտոարշավո՞րդը. Ստիրլինգ Մոսը, ով անխոս լավագույնն էր, սակայն թիմերի սխալ ընտրություններ է կատարել: Նա միշտ ցանկանում էր չեմպիոն դառնալ բրիտանական թիմի հետ, իսկ նույն ժամանակում ուրիշները, օրինակ Ֆանխիոն, հաստատ գիտեին, թե իրենց ինչ մեքենա է պետք»,- Էքլսթոունի խոսքերն է մեջբերել «autosport»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին