Կարևոր իրադարձություններ

Համացանցում է հայտնվել տեսանյութ բյուջետային ռոբոտ-մրջնի մասին

22 Ապրիլ, 2016 16:58
Համացանցում է հայտնվել տեսանյութ բյուջետային ռոբոտ-մրջնի մասին

Չինական DFRobot ընկերությունն իր YouTube-ի ալիքում հրապարակել է տեսանյութ AntBo անվանումով տնային ռոբոտ-մրջնի շնորհանդեսից: Դրա գինը սկսվում է 59 դոլարից՝ մեկ լրակազմի համար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Ռոբոտի գնորդները կստանան կոնստրուկտոր, որը պետք է ինքնուրույն հավաքեն: Սկզբում նախագիծը ստեղծվել է՝ երեխաներին ծրագրավորման և այլ գիտությունների հիմունքները ուսուցանելու նպատակով: Սակայն DFRobot-ը խոստանում է, որ AntBo-ն հետաքրքիր կլինի բոլոր նրանց համար, ովքեր «հետաքրքրական միտք» ունեն:

Որպես ռոբոտի ղեկավարման վահանակ օգտագործվում է տիրոջ սմարթֆոնը: Բացի դրանից՝ AntBo-ն ունի նախօրոք նշված ճանապարհով ինքնուրույն շարժվելու ռեժիմ, նաև տեղանքի ուսումնասիրման ռեժիմ:

 

Լրահոս

Դիտել ավելին