Պենզայում երկաթուղային կայարանում երկու երիտասարդ կամրջից ընկել են՝ փորձելով սելֆի անել: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Գեղեցիկ լուսանկար ստանալու ակնկալիքով նրանք փորձել են սելֆի անել կամրջի վրա՝ ճանապարհների վերևում: Ինչպես հաղորդվում է, նրանք հոսանքահարվել են և ընկել ցած:
Երիտասարդները հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ոստիկանության աշխատակիցները հարցաքննում են ականատեսներին՝ պարզելու դեպքի մանրամասները: