Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում շենքերն ու կամուրջները լուսավորվել են մանուշակագույնով՝ ի հիշատակ Փրինսի

22 Ապրիլ, 2016 16:35
ԱՄՆ-ում շենքերն ու կամուրջները լուսավորվել են մանուշակագույնով՝ ի հիշատակ Փրինսի

ԱՄՆ քաղաքներում շենքերն ու կամուրջները լուսավորվել են մանուշակագույնով՝ ի հիշատակ հինգշաբթի մահացած երգիչ Փրինս Ռոջերս Նելսոնի: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Մանուշակագույնն ընտրվել է ի հիշատակ երգչի ամենահաջողված ալբոմներից մեկի և նրա կատարմամբ համանուն ֆիլմի սաունդթրեքի՝ Purple Rain («Մանուշակագույն անձրև»):

Պարբերականի տեղեկությամբ՝ մանուշակագույն են դարձել շենքերը Լուիզիանա, Մերիլենդ, Կալիֆոռնիա, Իլինոյս նահանգներում: Լուսավորվել են նաև կամուրջները Փենսիլվանիայում, Թենեսիում, Մասաչուսեթսում, նաև երգչի հարազատ Ինեսոտա նահանգում:

Փրինսը մահացել է ապրիլի 21-ին՝ 57 տարեկանում: Մահվան պատճառը դեռ պարզ չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին