Կարևոր իրադարձություններ

Ինչու չենք կարողանում քնել նոր տեղում. գիտնականներ

24 Ապրիլ, 2016 19:30
Ինչու չենք կարողանում քնել նոր տեղում. գիտնականներ

Անծանոթ վայրում շատերը քնելու հետ կապված խնդիր են ունենում: Գիտնականները հայտնում են, որ դրա պատճառն այն է, որ նոր տեղն ընկալվում է որպես ոչ անվտանգ: Այդ պատճառով մեր ուղեղի կեսը միայն թեթև ննջում է՝ զգոն մնալով: Հետազոտությունը հրապարակված է Current Biology ամսագրում:

Հետազոտության ընթացքում կիրառվել են ուղեղի սքանավորման տարբեր մեթոդներ: Գիտնականները նկատել են, որ անծանոթ տեղում հայտնված մարդիկ ավելի դժվար են քնում, իսկ նրանց ուղեղի ձախ կիսագունդն ավելի մակերեսային է քնում, քան սովորաբար: Բացի դրանից՝ ուղեղն ավելի սուր է արձագանքում անսովոր ձայներին և այլ արտաքին խթաններին:

Սակայն ինչպես նշում են գիտնականները՝ մարդու ուղեղը հեշտ է հարմարվւմ: Ուստի հաճախ նոր վայրերում լինող մարդիկ պարտադիր չէ, որ քնի հետ կապված խնդիրներ ունենան:

 

Լրահոս

Դիտել ավելին