Կարևոր իրադարձություններ

«ՌուսսՆեֆտ» սեփականատիրոջ որդու հարսանիքը կշարունակվի Լոնդոնում.այնտեղ էլ կերգեն Էլթոն Ջոնն ու Բեյոնսեն

24 Ապրիլ, 2016 19:20
«ՌուսսՆեֆտ» սեփականատիրոջ որդու հարսանիքը կշարունակվի Լոնդոնում.այնտեղ էլ կերգեն Էլթոն Ջոնն ու Բեյոնսեն
«ՌուսսՆեֆտ» ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքն իր շարունակությունը կունենա  Լոնդոնում:

 Tatler-ի փոխանցմամբ` Սաիդ Գուցերիևի ու Ինգուշեթիայից երիտասարդ ուսանողուհի Խադիջա Ուժախովայի` Մոսկվայում տեղի ունեցած  հարսանեկան արարողության համար ծախսվել է 20 մլն եվրո, սակայն ինգուշեթական ավանդույթների համաձայն` զույգը հարսանիքը կարող է նշել 7 օր, 7 գիշեր:Այդպիսով, զույգի հարսանիքի շարունակությունը տեղի կունենա Լոնդոնում, որին ներկա կլինեն ամենամոտ բարեկամնրն ու մտերիմները, որոնց համար ելույթ կունենան Էլթոն Ջոնն ու Բեյոնսեն:
Հիշեցնենք, որ  Forbes-ի վարկածով` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` «Ռուսսնեֆտի» սեփականատեր Միխայիլ Գուցերիևը 20 մլն եվրոյով կազմակերպել էր իր որդու` Սաիդի հարսանիքը Մոսկվայում:Հարսանիքի շոուն ապահովել էին ` Ջենիֆեր Լոպեսը, Էնրիկե Իգլեսիասը, Էլթոն Ջոնը, Սթինգն ու Պատրիսիա Կաասը: 


 

Լրահոս

Դիտել ավելին