Կարևոր իրադարձություններ

Դատավորը չէր կարող նման որոշում կայացնել, եթե պատվեր չստանար

08 Հոկտեմբեր, 2015 17:40
Դատավորը չէր կարող նման որոշում կայացնել, եթե պատվեր չստանար

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով ձերբակալված երեք  անձանցից մեկի՝ Հակոբ Պետրոսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը դատարանը  փոխարինել է գրավով՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

Սմբատ Հակոբյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցով բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան և  շուտով դատական նիստ կնշանակվի:

Փաստաբանի փոխանցմամբ, Հակոբ Պետրոսյանը առերսվել է Սմբատ Հակոբյանի հետ տեղյակ է շատ փաստերից:  «Նա նաև առերեսվել էր Սմբատ Հակոբյանի հետ և մանրամասն լսել էր Սմբատ Հակոբյանի կողմից տրվող ցուցմունքները: Պետրոսյանը տեղյակ էր, թե Սմբատ Հակոբյանը ինչ փաստերի է տիրապետում, ինչ է հիշում, քանի հոգու է հասցրել տեսնել և ինչ գործողություններ է հասցրել ֆիքսել»:

Սմբատ Հակոբյանն ասում է, որ իր վրա հարձակվել են 7-8 հոգով:

Ըստ փաստաբանի, այդ ինֆրոմացիայի հայտնի դառնալուց հետո,  այդ ինֆորմացիայի հատյնի դառնալուց հետո, վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հայտնաբերել մնացած 5-ին. «Այսինքն այն մնացած 5-ը, որ ազատության մեջ են, հիմա մանրամասն տիրապետում են գործի փաստերին և գիտեն, ում դեմքն է ֆիքսվել, ով պետք է փախնի եթնթադրենք, ով պետք է խուսափի»:

Փաստաբանի համոզմամբ, դատարանը ակնհայտ անօրինական որոշում է կայացրել, որը չէր կարող հենց այնպես կայացնել:

«Սա ուղղակի միջամտություն է նախաքննությանը: Վստահ եմ, դատավորը չէր կարող այդպիսի որոշում կայացնել,եթե հրահանգ չունենար, եթե ինքը պատվեր չստանար: Սա հենց այնպես չի լինում»,-վստահ է Տիգրան Հայրապետյանը:

Ըստ նրա դատարանը գրավ կիրառել էր բացառապես հիմնվելով առողջական վիճակի վրա, բայց քրեական դատավարության  օրենսգրքում այսպիսի նորմեր կան, որ եթե մեղադրյալը կարող է խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, կամ նախաքննության ընթացքին, նրա նկատմամբ չի կարող գրավ կիրառվել:

Տիգրան Հայարպետյանը նշեց, որ տեղյակ չէ, այս ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է, թե ոչ:

Հայրապետյանը չմեկնաբանեց նաև այն տեղեկությունները, թե մինչև հիմա Սմբատ Հակոբյանը քննիչին չի հանձնել իր ու Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի  ձայնագրությունը:

«Չեմ կարող հիմա բացահայտել մեր կողմից ապացույցները վարույթն իրականացնող մարմնի հետ կապված: Դա նախաքննական գաղտնիք է: Մենք դրա իրավունքը չունենք»,-ասաց նա, հավելելով, որ Սմբատ Հակբոյանի առողջական վիճակը նորմալ է, նա պարբերաբար այցելու է հիվանդանոց բուժում ստանալու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին