Կարևոր իրադարձություններ

Նյու Յորքում տուգանելու են փողոցային արտիստներին

22 Ապրիլ, 2016 16:06
Նյու Յորքում տուգանելու են փողոցային արտիստներին

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հասարակական կարգը պահպանելու նպատակով սահմանափակումներ են մտցվում փողոցային արտիստների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան օրենքը, որն ապրիլի 21-ին ստորագրվել Է քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի կողմից, քաղաքային տրանսպորի վարչությանն իրավունք Է տալիս մեգապոլիսի՝ հետիոտների համար նախատեսված 53 տարածքներում, ներառյալ ամենահայտնի Թայմս-սքվեր զբոսապուրակը, ձերբակալել եւ տուգանել իրավախախտներին:  

Օրենքը փողոցային արտիստների գործունեության դաշտը սահմանափակում Է՝ նրանց թողնելով 15,3 մետր երկարությամբ եւ 3 մետր լայնությամբ հատուկ հատկացված գոտիներ: Դա բավարար չի լինի շուրջ 300 մարդկանց համար, որոնք, ըստ ոստիկանության տվյալների, թեյավճարի դիմաց զվարճացնում են Թայմս-սքվեր պուրակի զբոսաշրջիկներին:

Ազատ աշխատողների մեծամասնությունը հանդես Է գալիս Բեթմենի, Սուպերմենի, Ազատության արձանի, Միքի-Մաուսի, դիսնեյյան թզուկների եւ մտացածին այլ կերպարների հագուստներով:  

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը  ապրիլի 7-ին միաձայն հավանություն Է տվել օրինագծին: Այն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին՝ մեգապոլիսում զբոսաշրջության եռուն շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին