Կարևոր իրադարձություններ

«Վրացական երկաթուղիներ»-ը մտադիր է գնել շվեյցարական երկհարկանի գնացքներ

22 Ապրիլ, 2016 15:22
«Վրացական երկաթուղիներ»-ը մտադիր է գնել շվեյցարական երկհարկանի գնացքներ

Business Georgia-ի փոխանցմամբ՝ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է գնել եվրոպական չափորոշիչներով, երկհարկանի շվեյցարական գնացքներ:

«Վրացական երկաթուղիներ» ընկերությունը 4 գնացք է գնելու Stadler ընկերությունից, որոնք կունենան ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումները, անվտանգության գերժամանակակից համակարգ և կհամապատասխանեն անվտանգության եվրոպական չափորոշիչներին:

Պետք է ընդգծել, որ Վրաստանում դա կլինի առաջին գնացքը, որն ամբողջովին կհամապատասխանի առողջական սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին