Կարևոր իրադարձություններ

Թեհրանն ԱՄՆ-ի կողմից գողություն Է համարել փոխհատուցումների վճարումն Իրանի սառեցված ակտիվներից

22 Ապրիլ, 2016 15:21
Թեհրանն ԱՄՆ-ի կողմից գողություն Է համարել փոխհատուցումների վճարումն Իրանի սառեցված ակտիվներից

Իրանի արտաքին գործերի նախարարությունում խիստ դատապարտել են ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը, որի համաձայն Իրանի սառեցված ակտիվներից պետք Է գրեթե երկու միլիարդ դոլար վճարվի 1983 եւ 1996 թվականների ահաբեկչական գործողություններից տուժածներին եւ զոհերի ընտանիքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Պրես ՏՎ» հեռուստաալիքին:

«Սույն որոշումը միջազգային իրավունքի ծաղրանք Է»,- ասել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Ջաբերի Անսարին՝ հավելելով, որ «դա հավասարազոր Է Իրանի Իսլամական Հանրապետության սեփականության յուրացմանը»:

«Դա գողություն  Է»,- եզրափակել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Նախօրյակին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավանություն Է տվել նախորդ ատյանի դատարանի վճռին հօգուտ ամերիկացի այն զինծառայողների հարազատների, որոնք զոհվել են 1983 թվականին Բեյրութում խաղաղապահների զորանոցների պայթեցումների հետեւանքով, ինչպես նաեւ 1996 թվականին Սաուդյան Արաբիայում «Խոբար» աշտարակներում ահաբեկչական գործողության ընթացքում, որոնց պատասխանատվությունը Վաշինգտոնը բարդել Է Թեհրանի վրա:  

Պայթյունների հետեւանքով Բեյրութում զոհվել են 241 ամերիկացի զինծառայողներ, Սաուդյան Արաբիայում՝ 19 ամերիկացիներ, հաղորդել Է «Ինտերֆեքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին