Կարևոր իրադարձություններ

Պարտքի պատճառով Ռումինիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2016» մրցույթին

22 Ապրիլ, 2016 15:20
Պարտքի պատճառով Ռումինիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2016» մրցույթին

«Եվրատեսիլ»-ում Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը մրցույթին չի մասնակցի նախագծի կազմակերպիչների հանդեպ Ռումինիայի հանրային հեռուստատեսության (TVR) ունեցած պարտքի պատճառով: Այս մասին հայտնել է CBT հեռուստաալիքը:

Այս շաբաթվա սկզբին Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հայտարարել էր, որ պարտքն աճում էր վերջին ութ տարվա ընթացքում եւ այժմ կազմում է 10 մլն եվրո, որը պետք է վճարվեր մինչեւ ապրիլի 21-ը: Այժմ հեռուստաալիքը նույնիսկ չի կարողանա հեռարձակել մրցույթը:

Օվիդիու Անտոնը մայիսի 12-ի կիսաեզրափակիչում պետք է 12 համարի տակ հանդես գար «Լռության պահերը» երգով:

«Սա տխուր լուր է: Մենք կցանկանայինք ռումինական պատվիրակությանը տեսնել Ստոկհոլմում: Մենք բավական շուտ էինք ստացել ԵՀՄ-ի հաղորդագրությունը եւ պատրաստ էինք նման իրավիճակի: Մենք փոխել ենք փորձերի սխեման եւ համարների բեմադրման աշխատանքը շարունակում ենք մնացած 42 երկրների համար»,- նշել է Ստոկհոլմում մրցույթի գործադիր պրոդյուսեր Մարտին Էստերդալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին