Կարևոր իրադարձություններ

Աշոտ Ղուլյանն ընդունել է Հունաստանի Համապոնտական դաշնության պատվիրակությանը

22 Ապրիլ, 2016 15:15
Աշոտ Ղուլյանն ընդունել է Հունաստանի Համապոնտական դաշնության պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 21-ին ընդունել է Հունաստանի համապոնտական դաշնության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է հայ և հույն ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, նշելով, որ միևնույն պատմական ընդհանուր անցյալը և մշակույթային հարուստ ավանդույթները բարենպաստ պայմաններ են ստեղծում ապագա համատեղ ծրագրերի իրականացման համար:

Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների նկարագիրը և անդրադարձել դրանց հետևանքներին:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հունաստանի Համապոնտական դաշնության նախագահ Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսը ընգծել է, որ Համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղին և հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի միմիայն խաղաղ ճանապարհով:

Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի ղեկավարն այն որակել է որպես հեռանկարային փոխգործակցության սկիզբ:

Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին