Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը խոստացել է փոխել իմիջը

22 Ապրիլ, 2016 15:14
Դոնալդ Թրամփը խոստացել է փոխել իմիջը

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի, թերևս, ամենաէքսցենտրիկ մասնակից Դոնալդ Թրամփը խոստացել է լուրջ աշխատանք տանել իր վրա ու փոխել իմիջը:


Ինչպես նշում է bbc.com-ը, միլիարդատեր գործարարն այս մասին հայտնել է իր օգնականների միջոցով` Հանրապետական կուսակցության դռնփակ ժողովի ժամանակ:


Աղբյուրը նկատում է, որ կուսակցության ղեկավարությանն անհանգստացնում է այն, որ նախագահական ընտրարշավի շրջանակում բազմաթիվ ընտրողների հավանությանն արժանացած Թրամփն իր հակասական ու ոչ միանշանակ ընդունվող հայտարարությունների պատճառով կարող է կորցնել մարդկանց համակրանքը:


«Նա հասկանում է, որ պիտի սովորի զսպել իրեն: Այդ դեպքում նրա բացասական վարկանիշը կնվազի։ Նրա իմիջը փոփոխության փուլում է»,-ժողովի ժամանակ ասել է Թրամփի օգնական Փոլ Մենաֆորթը:

 

Լրահոս

Դիտել ավելին