Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԸՕ նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների ընթացքը

22 Ապրիլ, 2016 15:06
Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԸՕ նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների ընթացքը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայում անցկացվող բարձրաստիճան համաժողովի շրջանակում ապրիլի 21-ին հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, դրա շուրջ քաղաքական ու հասարակական գործիչների հետ քննարկումների ընթացքը, ինչպես նաև այդ ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին