Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ում երեխաները չեն կարողանա օգտվել սոցցանցերից առանց ծնողների համաձայնության

22 Ապրիլ, 2016 15:04
ԵՄ-ում երեխաները չեն կարողանա օգտվել սոցցանցերից առանց ծնողների համաձայնության

Նոր կանոնները, որոնց համաձայն Facebook, Snapchat եւ Twitter սոցիալական ցանցերից օգտվելիս Եվրամիությունում 16-ից ցածր տարիքի դեռահասների համար կպահանջվի ծնողների համաձայնությունը, ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:

Facebook, Snapchat, Twitter եւ Instagram սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում կան մեծ թվով անչափահասներ: Հրատարակության տվյալներով, որը վկայակոչում է eMarketer վերլուծական ընկերության հետազոտությունը, Մեծ Բրիտանիայում 11-ից ցածր տարիքի հինգ երեխայից մեկը հաշիվ ունի Facebook-ում, թեեւ դա հակասում է սոցցանցից օգտվելու կանոններին, որոնց համաձայն՝ օգտատերը պետք է 13-ից բարձր տարիքի լինի: 12-ից մինչեւ 17 տարեկան բրիտանացի դեռահասների շուրջ 80 տոկոսը Facebook-ի օգտատերեր են:

Մեծ Բրիտանիան եւ մի շարք այլ երկրներ պլանավորում են տարիքային սահմանափակումը նվազեցնել մինչեւ 13 տարեկան այն դեպքում, երբ Ֆրանսիան եւ այլ պետություններ որոշում են ընդունել սոցցանցերից օգտվելու հնարավորություն ընձեռել այն անձանց, որոնց նվազագույն տարիքը 16 է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին